Այն ինչ կատարվեց Սարի Թաղում ոչ թե հերոսություն էր, այլ սովորական մի խուլիգանություն։ Եկեք չկորցնենք սթափ դատելու կամ իրերն իրենց անունով կոչելու կարողությունը, և թաղ նայող, ընտրություններին կեղծիքներ կազմակերպող զանգվածին չտանք հերոս-ակտիվիստի որակումը, քանի որ շարժման մասին մեղմասած լավ կարծիք չի ստեղծվի։ Ես անձամբ չեմ միանա երբեք մի շարժման, որտեղ հերոսացնում են սեփական խուժանությունը դրսևորելու լավ առիթ գտածներին, կամ ՄԼԻՑԱ ծեծելու մանկական երազանքն իրականացնելու համար իրավիճակից օգտվողներին։ Վստահ եմ մարդիկ, որոնք գրավել են ՊՊԾ, նույնպես առանձնապես հիացած չեն այս դեպքերով և նրանց մասնակիցներով։ Փորձեք պահել շարժման շարքերը մաքուր և ամուր, հակառակ դեպքում մեղմասած անբարոյոկան է 5000-ով ընտրություն կեղծածին, որը նույն կերպ պատրաստ էր քարով հարվածնել այն լրագրողի և ակտիվիստի գլխին, որը կփորձեր խանգարել նրան, անվանել հերոս ինչ է թե նա ոստիական է ծեծել։ Ամեն ոստիկան ծեծող չէ որ, հերոս է, հայրենասեր է կամ ակտիվիստ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել