The Indian Express-ը հաղորդում է,որ այսօր Հնդկաստանի վարչապետի հարազատ Գուջարատ նահանգի քաղաքներից մեկում իրավիճակը կտրուկ սրվել է սատկած կովի պատճառով...Բնակիչները տեսնելով,թե ինչպես են մի քանի տղաներ անձեռնմխելիներ դալիթական կաստայից քարշ տալիս սատկած կովին,հարձակվել են նրանց վրա և դաժան ծեծի են ենթակլել,որոնց միացել են նաև "Կովերի պաշտպանության ջոկատ"-ի ներկայացուցիչները...Ականատեսների վկայությամբ տեղի ունեցած բախման պատճառով մեկ ոստիկան մահացել է,իսկ կատաղած ցուցարաները փակել են փողոցները և հրկիզել են մի քանի ավտոբուս...Քաղաքաքի շուկայի աշտատողները լրագրողներին պատմել են,որ կաշվեգործ տղաները չեն սատկացրել կովին,այլ վերջինս իր բնական մահով է սատկել...Սակայն "Կովերի պաշտպանության ջոկատ"-ի ակտիվիստները չեն հավատացել վաճառականներին և փորձել են Լինչի դատաստան տեսնել Հնդկաստանի ամենացածր կաստաներից մեկի ներկայացուցիչների նկատմամբ...Գրեթե ամբողջ Հնդկաստանում(բացի Քերալա և Արևմտյան Բենգալիա նահանգներից) կովը համարվում է սուրբ կենդանի և նրանց վնասելը սրբապղծություն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել