բացել լրահոսը
20.07.2016  19:09

Չգնանք դեպի պետության վախճան

Anahit Amatuni

Ինձ դուր չեկան երեկվա՝ Սարի թաղի կադրերը. անկախ նրանից, թե ով ինչ գտավ իր համար, ես դրա մեջ ավելի շատ պետության վախճան տեսա:

Ժամանակին մի բարի քեռի կար՝ Րաֆֆին, ով իր հավաքների ժամանակ միշտ առաջինը նշում էր՝ ոստիկանները մեր եղբայրներն են: Իհարկե չափազանցության դոզան մեծ է, սակայն պետք է հասկանանք, որ եթե մենք համարում ենք, թե ուժայինները բոլորը տականք են, ապա խոստովանում ենք, որ ժողովուրդն է այդպիսին:

Նկատել ե՞ք, վերջին շրջանում բանակից բողոքում ենք (բացառությամբ ժամկետային զինծառայողներից), ԱԱԾ-ից, ոստիկանությունից, ԱԻՆ-ից (Արթիկի դեպքերի ժամանակ) բողոքում ենք… նշանակում է՝ մոտ 100 քանի հազար մարդուց բողոքում ենք:

Հիմա կասեք, դե հո բոլորը չեն այդպիսին՝ համաձայն եմ, բայց մեր շատ ընկերներ համաձայն չեն, որովհետև երբ երեկ հայտարարում էին, որ 4-6 ոստիկան վնասվածք է ստացել՝ ուրախության ճիչեր էին արձակում, բոլորը սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցնում բոլորի հասցեին:
Մազալու ժողովուրդ ենք, մեր առջև միշտ գերնպատակներ ենք դնում, բայց մշտապես խճճվում դրանց հասնելու ճանապարհներին, դրա համար մեր ամեն ինչը կիսատ է, երազանքները՝ չիրականացված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 804 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝