Tert.am-ը գրում է.

Ոչ մի բան չարժե, որ երկրիդ կայունությունը հարցականի տակ դնես. Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՀՀ ոստիկանական շենքը գրավելու և ոստիկաններին պատանդ վերցնելու մասին:

«Ես իմ կյանքի մեծ մասը որպես ընդդիմադիր եմ ապրել, բայց այն ժամանակ մեր խնդիրը շատ մեծ էր։ Մենք կարծում էինք, որ Ղարաբաղի հետ կապված ոչ ճիշտ  քաղաքականություն է վարվում, և բնականաբար շատ մեծ խնդիր էր դրված՝ կորուսյալ հայրենիքի խնդիրն էր դրված: Այսպիսի մանր-մունր հարցերով մենք չենք զբաղվել։ 1994 թվականին Դաշնակցության գործունեությունը կասեցվեց, ընդդիմադիր թերթերը փակվեցին վայրագ ձևով, մեր ընկերները բանտերում էին, բայց ոչ մեկս չմտածեցինք, որ այդ վիճակում գտնվող երկրում նման քայլ անենք, ինչ որ սրանք արեցին»,- ասաց նա:

Ըստ Ալվարդ Պետրոսյանի՝ «Սասնա ծռեր» խմբավորման գործողությունները թատրոնի են նման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել