Չնայած տարեսկզբի՝ տնտեսության համար ոչ այնքան բարենպաստ պայմաններին, ամբողջ տարվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր էր և առաջին կիսամյակն էլ փակվեց 4,8% աճով: Այս մասին տեղեկանում ենք ԱՎԾ-ի հրապարակած ազգային տնտեսության հունվար-հունիս ժամանակահատվածի նախնական վիճակագրական տվյալներից:

Ստացված տվյալները վկայում են, որ տնտեսական ակտիվության աճին հիմնականում նպաստել են՝ արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Տարվա կեսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար այս ճյուղերը փակել են համապատասխանաբար՝ 8,9% և 8,3% աճով: Արդյունաբերության աճը իր հերթին հիմնականում պայմանավորված է եղել հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների 10 տոկոսը գերազանցող աճով:
Շատ բարձր աճ է գրացվել մշակող ենթաճյուղերում, ինչպես օրինակ՝ խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը: Ինչպես արեն նշեցինք՝ նկատելի աճ գրացվել է նաև ծառայությունների ոլորտում, որի աճին հիմնականում նպաստել են՝ զվարճությունների և հանգստի ոլորտը ներկայացնող ծառայությունները:

Բնական է, որ ոչ բոլոր ոլորտներում է դրական միտում գրացվել, օրինակ շինարարության ոլորտը, որը ընթացիկ տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ դուրս գալ «դեպրեսիվ» վիճակից, կիսամյակը փակեց 7,8% անկումով: Պատկերը անհանգստացնող էր նաև առևտրի շրջանառության ծավալների առումով, հատկապես տարվա առաջին ամիսներին: Թեև մայիս-հունիսին ամիսներին առևտրի ծավալները մի փոքր մեծացան, այնուամենայնիվ կիսամյակը փակվեց 0,3% անկումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել