Քաղաքականությունը կեղտոտ զբաղմունք է ու շատ հաճախ է աչքի ընկնում անարդարություններով: Որոշ աղբյուրների , եթե հավատանք այդ անարադարություններից մեկը շուտով կկատարվեր մեր երկրի հետ, որի արդյունքում Արցախիցս մի կտոր կհանձնվեր թշնամի երկրին: Իհարկե տարբեր երկրի ղեկավարներ տարբեր կերպ են արձագանքում իրենց երկրի հարցերի լուծմանը, այդ արձագանքները շատ անգամ դուր չեն գալիս ժողովրդին ու պետության փրկության հույսը ընկնում է հենց ժողովրդի վրա: Այդ դեպքում ժողովուրդը պետք է ընտրի՝ կամ ինքն է դառնում իր երկրի ղեկավարը, կամ թողում եմ այդ հարցերը մեկ մարդու վրա ու սպասում է դրա լավ կամ վատ ավարտին:

Մենք երջանիկ պետություն ենք, մեր ժողովուրդը այդպիսի իրավիճակներում ղեկը վերցնում է իր ձեռքը: Դա եղավ Արցախի ազատագրման ժամանակ ու իր ազդեցությունը թողել է մինչև հիմա: Արցախը գեներալները կամ նախարարները չեն ազատագրել, Արցախը հայ ժողովուրդն է ազատագարել: Ու հիմա, երբ մարդիկ պահաներ են ներկայացնում իշխանությանը, երբ փողոցներ են փակվում, այդ ամենը նպաստում է նաև Արցախի սահմանների պահպանմանը: Չփորձեք ինձ հակաճառեք ու օրինակ բերեք, որ սահմանին իրավիճակ կլարվի և այլն, և այլն: Սահմանին իրավիճակը արդեն 25 տարի լարված է:

Հիմա՝ ժողովրդի ապստամբությունը օգտագործելով, երկրի ղեկավարությունը կարող է փրկի իր անունը ու օգուտ տա պետությանը: Եթե այն ժամանակ հնարավոր է ռիսկ չանեին հաթաթա տալու միջազգային հանրությանը, ապա այս դեպքում կարող են ժողովրդին դեմ տան ու հրաժարվեն ցանկացած զիջողական քայլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել