Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» խմբի գործունեությունը պետության, ազգի գոյության հանդեպ սպառնալիք է: Ինչ ծառայություն էլ հայրենիքին մատուցած լինի մարդը, խումբը, իրավունք չունի զենք բարձրացնել երկրի ներսում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:

«Նրանք մեզ համար թշնամու կռվից ավելի մեծ սահման են ստեղծել, քան մեր և Թուրքիայի սահմանն է, ավելի երկար, ավելի սպառնալից: Չի կարելի, տեղի ունեցածը դավաճանություն է, ահաբեկչություն կասեք, թե այլ ինչ, դա դավաճանություն է, և ես այն ընդունել չեմ կարող»,-ասաց նա։

Իրականացված գործողությունները բանաստեղծի մոտ մի շարք հարցեր են առաջացրել՝ ինչո՞ւ երկիր է մտել այդքան զենք, ովքե՞ր են զբաղվում զենքի վաճառքով, ի՞նչ են արել իրավապահները, որ այդ զենքերը գոյություն ունեն և այդ զենքերը մի՞թե Արցախի սահմանին չպետք է լինեին, ինչո՞ւ է Երևանի կենտրոնում ահաբեկչություն ստեղծվում ամբողջ ժողովրդի նկատմամբ:

«Նման գործողությունն ընդունելի չէ ոչ մեր բնույթի, ոչ մեր մենթալիտետի համար: Ի՞նչ է նշանակում եղբայրասպան գործողություն իրականացել երկրի ներսում: Այդքան շա՞տ ունենք, այսքան շա՞տ ենք: Դատապարտում ենք, որ թուրքը օտար երկրում կացնով հարձակվում է հայի վրա, այստեղ իրավապահ մարդիկ են, ընտանիք ունեցող, գնդապետը զոհվեց, փոխգնդապետն ու մյուսները, որ վիրավորվել են, դրանք ի՞նչ մեղք ունեն, նրանք պարեկապահակային ծառայության աշխատակիցներն են, ծառայություն են մատուցում, ուրիշ ի՞նչ են անում»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել