Միացյալ Նահանգների 32 –ամյա բնակիչ Ապրիլ Կորկորան խոստովանել է, որ իր 11 –ամյա դստեը հանձնել է իր թմրանյութերի մատակարարին՝ փոխարենը ստանալով հերոին։ Մատակարարը ստիպել է աղջկան սեռական կապի մեջ մտնել տղամարդկանց հետ, ինչպես նաև փոքր չափաբաժիններով հերոին օգտագործել։

Համիլտոնի Դատարանում կյացած լսումենրի ժամանակ, մայրը ևս մեկ անգամ հաստատել է իր դեմ առաջադրված մեղադրանքները և նշել, որ գիտակցել է ինչ է անում։ Դատավորը 32 –ամյա կնոջը դատապարտել է 51 տարի ազատազրկամ։ Քրեական գործ է հարուցված նաև մատակարարի արարքների վերաբերյալ. նա մեղադրվում է անչափահասի բռնաբարության, թմրանյութերի տարածման/ իրացման, ինչպես նաև թրաֆիքինգի համար։

Արդեն 12 –ամյա երեխան, ում անունը չի հրապարավում անչափահաս լինելու պատճառով, այժմ բնակվում է հոր և խորթ մոր հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել