Tert.am-ը գրում է.
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը արկածախնդրություն է որակում «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելը:
lragir.am-ի հետ զրույցում հարցին, թե սա զինված ապստամբությո՞ւն է, թե այլ բան, «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասում է.«Ես կոնկրետ սա ահաբեկչություն չէի համարի: Ահաբեկչությունը հոկտեմբերի 27-ն էր, որն իմ կարծիքով՝ ուներ պատվիրատուներ, բանակցողներ, որից մարդիկ կային, որ շահեցին: Այստեղ դեռ չեմ տեսնում շահողին: Այստեղ տեսնում եմ, որ բոլորս ենք տուժում: Իմ կարծիքով՝ սա արկածախնդրություն է՝ իր բուն բնորոշմամբ, իր ամբողջ նկարագրով, որովհետև մարդկանց մի խումբ, անգամ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումից հետո, հանրահավաք է անում և այդ հանրահավաքին մի քանի տասնյակ մարդ է մասնակցում: Ու դրանից հետո գնալ նման քայլի՝ թիկունքում չունենալով հասարակության աջակցություն, սա միանշանակ արկածախնդրություն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել