Ապրիլյան պատերազմի ընթացքում համազգային մոբիլիզացիայի ալիքի հետ՝ մեր ժողովուրդը հասկանալով պահի լրջությունը, զորավիգ կանգնեց այս իշխանություններին, մոռանալով, որ հենց նրանք են աղքատության մատնել և սեփական հայրենիքում հեռանկար ունենալու հնարավորությունից զրկել։ Այսինքն այս հալածված-չարչարված ժողովուրդն այնքան մեծահոգի գտնվեց, որ ներեց իր ապագան գողացած իշխանությանը, հնարավորություն տվեց նրան ամեն ինչ նորից սկսելու, վերջապես հարգելու սեփական ժողովրդին և արժանապատիվ կյանք ապահովել նրա համար։
Բայց ինչ ունենք ապրիլիս այս կողմ, նույն կոռումպացված, տգետ և խեղկատակ քաղաքական գործիչները, պետական միջոցները լկտիաբար մսխողները, նույն բանակը՝ իր բոլոր խոշոր թերություններով։ Ապրիլիս այս կողմ ունենք միայն բարփոխումների իմիտացիա, երկիրը ժամ առաջ լքել ցանկացող ավելի շատ ՀՀ քաղաքացիներ և ամենավտանգավոր՝ ազգային անվտանգության տարրական երաշխիքներից զրկված ժողովուրդը, որը հերմինենաղդալյանիկների, վահրամբաղդասարյանիկների անատամ և տխմար հայտարարություններից ֆոնին լուրջ մտավախություն ունի հող հանձնելու նենգ մտադրությունների մասին։ Կարճասած, ապրիլից այս կողմ մեր խնդիրնրի ավելանալուն զուգահեռ վերջանկանպես ապացուցվեց իշպանությունների դրանց լուծմանն ուղղված որևէ բան փոխելու ցանկության և կամքի բացակայությունը։
Հիմա ունենք այն ինչ ունենք։ Չափազանց բարդ պայթյունավտանգ իրավիճակ, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է այս իշխանությունների վրա, իսկ թափված արյունը ծանրանում է նրանց խղճին։ Չէր կարելի այսպես լկտիաբար մսխել ժողովրդի երկրորդ անգամ հայտնած վստահությունն այս իշխանություններին։
Հայտնի խոսք կա՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, միգուցեև այդպես է, մի բան նույնպես միանշանակ է՝ այս իշխանությունն արժանի չէ այս ժողովրդին և նրա վստահությանը, որը վերջինս երկրորդ անգամ միամտաբար ցուցաբերեց նրաց նկատմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել