Յուրաքարնչյուր իրավիճակում կարևորը ճիշտ կողմնորոշվելն ու իրադրությանը որոշակի ադեկվատ գնահատականներ տալն է, թերևս կհամաձայնեք, սակայն միշտ չէ, որ բախվում ենք փիլիսոփայական ճշմարտությանը:

Հայրենիքիդ համար զոհվելը կամ ասենք հայրենիքին ծառայելն ու պաշտպան կանգնելը վեհ ու չգնահատվող արաք է, բայց դա դարձնել դրոշակ, լոզունգ և սկսել դրա շահարկումը, ուղղակի պրիմիտիվիզմ:

Ցանկացած ոք, ով ինչ-որ կերպ և ինչ-որ ժամանակահատվածում զբաղվել է ազգանվեր գործունեությամբ և սերունդների համար եղել է դաստիրակության օրինակ, իր այդ արարքը չպետք է էժանացնի ու դարձնի սիրողական մակարդակի, ինչպես հաճախ մենք հանդիպում ենք առօրյայում:

Բարոյական իրավուք չունեմ որևէ մեկին վիրավորել, կամ նրա ինչ-որ ցեխշպրտոցիով զբաղվել,ուղղակի փաստեմ հետևյալը, շատ ավելի բարձրարժեք ու վեհ է, երբ քո արաքի մասին խոսում է շրջապատը և քեզանից շնորհակալ լինում, իսկ երբ դա քողարկված ծառայեցնում ես սեփական ամբիցիաներիդ` շարքային շուլեռություն, կամ եթե կուզեք աֆերիստություն:

Ընդամենը երկու նախադասություն. բոլորս ենք հասկանում, որ երկրում կան խնդիրներ, և դա ամենատարբեր բնագավառներում է, քիչ չեն նաև իշխանություններից դժգոհողներն ու երկրից հիասթափվածները, սակայն երկրի համար նման զգայուն և նուրբ շրջափուլում, մայրաքաղաքի սրտում ցնցումներ կազմակերպելը և ներքին կայունությանն ուղղակի սպառնալը մեկ բառով կարելի է բնորոշել անհեռատես ու իրավիճակային մտածելակերպի արդյունք:

Այն փաստը, որ այս ամենն առաջին հերթին ծառայում է օտարի շահերին դրանում ոչ մի խոսք, երևի կասկած չունեք նաև, որ մեր արևելյան և արևմտյան հարևաներնը կատարվածից բերկրանքի մեջ են: Նրանք իրենց հասարակությանն ապացուցում են, որ հայերը եղբայրասպան են, և համոզմունք հայտնում, թե ինչքան շատ են նրանց շարքերում դավաճանները: Մեր «հայրենասերները» այս թեզն այս արարքով ապացուցեցին:

Հ.գ. Արժե թերևս մի փոքր մտածել կատարված քայլերի հաջորդականության և դրանց ազդեցությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել