Tert.am-ը գրում է.

Հուլիսի 17-ին էրեբունու ոստիկանական բազայի գրոհի ժամանակ փոխհրաձգության արդյունքում վիրավորված ոստիկանը` 45-ամյա Գագիկ Մկրտչյանը, դեռ շնչում է արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը կայուն ծանր է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցի Անզգայացման և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Իրինա Մալխասյանը։

Մալխասյանի խոսքերով՝ Գագիկ Մկրտչյանը հիվանդանոց է տեղափոխվել դարձյալ հրազենային ծանր վնասվածքով: «Մեզ մոտ ընդունվել է ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասումով, ներքին արյունահոսությամբ: Մեկ վիրահատություն է տարել, որի ժամանակ ամեն ինչ կարվել է: Որևէ օրգան չի հեռացվել: Նա մինչ այժմ արհեստական շնչառության ապարատով է շնչում: Վիճակը կայունացել է»,-ասաց Մալխասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել