Tert.am-ը գրում է.

Հուլիսի 18-ին Օպերայի հարակից տարածքից ոստիկանության բաժանմունքներ վարչական բերման է ենթարկվել իննը քաղաքացի, որոնցից ութը Վարչական իրավունքի վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համապատասխան արարք է կատարել, իսկ մեկը՝ 172 (պրիմ3) հոդվածի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ 

«Ոստիկանական բաժանմունքներում կազմվել է արձանագրություն,այնուհետև բերման ենթարկված բոլոր քաղաքացիները շատ արագ ազատ են արձակվել։ Բերման ենթարկվածներից երկուսը դիմել են բժշկական կենտրոններ՝ մարմնական վնասվածքի համար, ևս երկու անձ էլ բժշկական կենտրոն է դիմել Օպերայի տարածքից»,- ասաց նա։

Զարզանդ Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ չորս դեպքերով կատարվում է հետաքննություն,համապատասխան փորձաքննություն և բոլոր դեպքերով նշանակվել է ծառայողական քննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել