Tert.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանն ափսոսում է ոստիկանության տարածք ներխուժած «Սասնա ծռեր» խմբի շուրջ ստեղծված իրավիճակի համար: «Կարծում եմ, զենքով հարց լուծելը ճիշտ չի, դա հուսահատ քայլ է: Ցանկացած մարդու գլխից մի մազ էլ, որ պակասի, տխուր կլինի: Ես ինձ էլ եմ մեղավոր զգում, երևի ժամանակին լավ չեմ պայքարել անարդարությունների դեմ: Այդ խմբից, ում ճանաչում եմ, նրանք պատրաստ են նահատակվել, որը ես երբեք չէի ուզենա: Իշխանությունները պետք է անարյուն ելք գտնեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արշակյանը:

«Մեր նորագույն պատմության ընթացքում ավելի մեծ ողբերգություն, քան հոկտեմբերի 27-ի զինված հարձակումն էր, չէր եղել: Էդ ժամանակ էլ ժողովրդի մի մասը հոգնած, զայրացած, զզված էր գործող իրականությունից և ամեն քայլափոխի գտնվում էին մարդիկ, ովքեր էդ տեսակ էին տեսնում հարցի լուծումը: Բայց տեսաք, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ավելի լավ չեղավ, ընդհակառակը, ավելի վատ եղավ»,-ասաց Արշակյանը։

Նա նշեց նաև. «Ճանաչում եմ էդ տղաներից մի քանիսին, կարծում եմ, որ նրանք ազնիվ մարդիկ են, բայց նրանց ընտրած ճանապարհը, հավանաբար, դրական հանգուցալուծման չի տանի: Բայց, անկախ ելքից, էստեղ շատ բան ունեն սովորելու իշխանությունները: Ամեն դեպքում, իրենք պետք է իրենց մեղքի բաժինը ստեղծված իրավիճակում զգան և ընդունեն, որ բավարար քայլեր չեն արել, որ բանը հասել է դրան»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել