Տեղի է ունեցել և ընթանում են զարգացումներ, որոնց մեկնաբանության, պատճառահետևանքնային կապի գնահատման հարցում կա օբյեկտիվության, հավասարակշռված մոտեցման ակնհայտ պակաս:

Առկա է հետևյալը՝ զինված հարձակում, պատանդառություն, զինված խմբի անդամ-«ազատամարտիկի» կողմից իր ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանի սպանություն, վիրավորներ ու տուժածներ, ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու երկկողմանի տրամադրվածություններ, բանակցություններ, իրենց պարտականություններում ակնհայտորեն թերացող, հաճախ նյարդային գործողությունների դիմող ոստիկանության աշխատակիցներ, հանդարտության ու սթափության ոչ միայն կոչով, այլև՝ գործողություններով հանդես եկող բանական մարդկանց մի ստվար խումբ, տեղի ունեցողի հանդեպ անտարբեր հասարակության մի մեծ հատված, պատմականորեն և այսօր էլ հասարակությանը համախմբելու և համերաշխություն քարոզելու կոչում ունեցող, բայց դարձյալ պասիվ ու դեկլարատիվ հարթությունից հանդես եկող հոգևորականություն, լավ ու վատ աշխատող լրագրողներ...
Շատ կարևոր օրեր ենք ապրում, կարևոր, գուցե պատմական զարգացումների ենք ականատես լինում, որտեղ հաղթողներ և պարտվողներ չեն լինելու, եթե հաղթելու է, ապա՝ պետությունը, օրենքի գերակայությունը, եթե պարտվելու ենք, ապա բոլորս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել