Tert.am-ը գրում է.

Ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը Հայաստանում զինված խմբի գործողությունները գնահատում է որպես ահաբեկչություն: Tert.am-ի հետ զրույցում Կոլերովն ասաց, որ կատարվածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն, որի հեղինակները ոգեշնչվել են թուրքական վերջին դեպքերից: Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ եթե հանրությունը զինված խմբավորմանն էլ չվերաբերվի որպես ահաբեկիչների, ապա դրանից հետո ցանկացած քրեական տարր, հանցագործ, իրեն քաղաքական գործիչ կհամարի:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում զինված միջադեպի գործողությունները, պատանդներ վերցնելու ու պահանջներ առաջ քաշելու հանգամանքը: Ի՞նչ է սա: Երեկ նաև ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Հայաստանում, Ղազախստանում և Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները միմյանց հետ կապ չունեն: Դուք համաձա՞յն եք:

- Պնդումները, որ Անկարայում և Երևանում իրականացված գործողությունները միմյանց հետ կապ ունեն հիմնավորվում են դրանց հեղինակների հայտարարություններով: Երկուսն էլ առաջին իսկ րոպեներին հայտարարեցին, որ զինված հեղաշրջում են նախաձեռնել: Սրանք իրենց խոսքերն են, որևէ մեկը չի հորինել: Ակնհայտ է, որ Հայաստանում զինյալներն այդ մասին հայտարարել են թուրքական իրադարձությունների ազդեցությամբ, տպավորությամբ:

Առողջ բանականությունը, սակայն, հուշում է, որ ոստիկանության մեկ բաժանմունքի գրավումը, պատանդներ վերցնելը, ռազմական հեղաշրջում կոչել չի կարելի: Բայց հեղինակները որոշեցին իրենց ահաբեկչական գործողություններին նման երանգ տալ: Ահաբեկչությանը՝ այն էլ կոլեկտիվ, զինված ու քաղաքական պահանջներով, հեղինակները տվեցին ավելի մեծ նշանակություն, քան այն կարող էր լինել՝ իրենց գործողությունները որակելով որպես ռազմական հեղաշրջում, ինչը, կրկնում եմ, թուրքական հեղաշրջման տպավորության արդյունք էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել