Tert.am-ը գրում է.

Իշխանությունները դեռևս փորձում են բանակցությունների միջոցով լուծել պատանդներին ազատ արձակելու հարցը, որպեսզի խուսափեն արյունից, զոհերից, բախումներից: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործողություններին:

Վերջինս ասաց, որ իշխանությունները պետք է հասկանան, որ հարցերը պետք է լուծել, ոչ թե զոռբայությամբ կամ «ջայլամի քաղաքականությամբ», այլ՝ քննարկումներով: Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ հարցը բանակցությունների միջոցով լուծեն, թեկուզ դա երկար տևի:

«Վաղ է գնահատականներ տալ՝ պե՞տք էր զինվել ու գրոհել, թե՞ ոչ: Պետք չէր, հավանաբար, հասցնել մարդկանց դրան: Բայց կաթսան եռում էր: Նման մի բան պետք է լիներ»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում մեծ քաղաքականության հետ կապված գործընթացները նման կերպ են դրսևորվում, գործը հասնում է զինվելուն կամ բռնություն գործադրելուն: «Սա դարձել է ավանդույթ: Օրվա իշխանությունները հարցերն այնքան խրոնիկ են դարձնում, որ նման երևույթներ են առաջանում: Հանրությունն էլ միանշանակ չի ընդունում»,- մանրամասնեց քաղաքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել