Tert.am-ը գրում է.

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունները համարում է դատապարտելի և ոչ արդարացված:  «Ես ինքս նրանց քայլերի տրամաբանությունը չեմ տեսնում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և նշեց, որ իրենց արածը ծայրահեղ անհրաժեշտություն չի, այլ ըստ նրա՝ տեռորիստականին բնորոշ քայլ է:

Պարգև Օհանյանն ասաց, որ թեև այնտեղ, որտեղ արդարադատությունը լռում է, զենքն է խոսում, այսինքն, մարդիկ արդարադատության վրա հույս չեն դնում: Սակայն, ըստ նախկին դատավորի, դա ևս չի արդարացնում նրանց գործողությունները, առավել ևս այդ գործողությունների հետևանքները, քանի որ կա զոհ, վիրավորներ: Նա կարծում է, որ իրավիճակն առավել չի խորանա, և խումբը չի հասնի արդյունքի, սակայն կարծում է, որ սա էլ մարդկանց վրա հետք կմնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել