Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները, որոնք խախտում են ժողովրդավարական սկզբունքները, կարող են բերել նրան, որ երկիրը կորցնի ՆԱՏՕ-ի անդամակցությունը, հայտնում է The independent-ը:
 
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին ասել է, որ ԱՄՆ-ն կանգնած է «Թուրքիայի ընտրված ղեկավարության կողքին»:
 
Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի կառավարությանը «պաշտպանել երկրի ժողովրդավարական ինստիտուտների հարգանքի ամենաբարձր ստանդարտները և օրենքի գերակայությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել