Ի՞նչ անդրադարձ «հուլիսի 17-ից ձևավորված իրավիճակը» կարող է ունենալ մեզ վրա. մի քանի ոլորտներ

- Արտերկրյա քաղաքական որոշ շրջանակների համար հավելյալ գործոն ամենատարբեր հարթակներում մեզ վրա ճնշումներ գործադրելու մասով:

- Միջազգային վարկանիշային գործակալություններում կարող է անդրադառնալ ՀՀ-ի վարկանիշային ցուցանիշների վրա՝ բացասաբար ազդելով հնարավոր ներդրումների ու տնտեսական ռիսկերի գնահատման վրա:

- Կոնկրետ կարող է ազդել ՀՀ-ի զբոսաշրջային հեղինակության ու Հայաստանը՝ որպես «անվտանգ երկիր» ընկալման վրա:

- Կարող է ադեկվատության ամենատարբեր մակարդակ ունեցող քաղաքական ու ոչ քաղաքակաան խմբերի, անհատների համար դիտվել որպես գործունեության ծավալման տիպային մոդել՝ սերմանելով անկայուն քաղաքական իրավիճակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել