Tert.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների ժամանակ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի տուն տանող փողոցում լռություն է. գնդապետի տան դիմաց՝ նրա եղբոր տան մոտ, տղամարդիկ են լուռ  կանգնած: «Այստեղ բոլորս էլ նրա մտերիմներն են, թողեք, մենք մեր ցավի հետ ենք ուզում մնալ»,-նրանցից մեկը միայն սա ասաց:

Գնդապետի հարևաններն էլ տեսախցիկի առաջ չցանկացան խոսել. «Ես չեմ կարող խոսել, էնքան ծանր է ինձ համար,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հարևաններից մի տղամարդ,- կներեք, բայց չեմ կարող խոսել…»:

Հարևաններից միայն Սիլվա Մինասյանը խոսեց, այն էլ՝ դժվարությամբ: Ասաց՝ արդեն 40 տարի է, ինչ ճանաչում է Արթուր Վանոյանին, նրա ընտանիքին: Պատմեց, որ վերջին անգամ երկու օր առաջ է տեսել նրան. «Թոռների հետ էր, եկավ, բարև տվեց, անցավ, գնաց»: Սպանության մասին էլ երեկ է իմացել՝ հարսից. «Շատ անսպասելի էր: Մի օր առաջ տենաս, գնա…. Արթուրն ընենց տղա չէր… սաղի համար մղկտալի է»:

Հարևանուհին միայն դրական խոսքերով նկարագրեց Արթուր Վանոյանին. «Լավ տղա է եղել՝ խելոք, աշխատող, էրեխեք ունի, լավ մարդիկ են, շատ լավ մարդիկ են: Լավ տղա է եղել, անցնի-դառնա՝ խելոք, անշնորհքություն չենք տեսել իրենից: Երեխեքն էլ շատ լավն են»,-ասաց նա՝ պատմելով, որ զոհվածը զավակներից երկու աղջկան ամուսնացրել էր, որդին էլ նշանված է, օգոստոսին պիտի ամուսնանա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել