Tert.am-ը գրում է.
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 7543-ի, նրանցից 316-ը կալանավորված է, այդ իրադարձությունների զոհ է դարձել 208 մարդ: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է РИА Новости-ն:
 
«Հեղաշրջման փորձի առնչությամբ ձերբակալվածների թիվն այժմ կազմում է 7543, ապստամբների ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվում են: Նրանցից 316-ը կալանավորվել է: Այդ իրադարձությունների զոհ է դարձել 208 մարդ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ ելույթ ունենալով կառավարության նիստին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել