Tert.am-ը գրում է.

«Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» ջոկատի և ոստիկանության միջև պետք է փոխզիջումներ լինեն: Այս մասին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:

Հարցին, թե քաղաքագետը խնդրի լուծման ինչ տարբերակ է պատկերացնում, Պապյանն ասաց, որ իրավիճակը ցավալի է, սակայն այն տարիների կուտակումների արդյունք է. «Հիմա, կարծում եմ, առաջնային  խնդիրը պետք է լինի խուսափել  արյունահեղությունից, գտնել խաղաղ լուծում և այդտեղ պետք է երկու կողմերն էլ զիջումների  գնան: Իմ կարծիքով՝ միջնորդի դեր պետք է կատարեն հասարակության մեջ հարգանք ունեցող և երկու կողմից էլ ընդունելի անձինք: Ցավոք, մեր հասարակության մեջ հաստատությունները այդպիսի դեր չեն կատարում: Օրինակ,  ես կակնկալեի, որ Հայ առաքելական եկեղեցին նման դեր ստանձներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել