Պայքարի այս ձևը չի կարող համարվել առողջ քաղաքական պայքար։ Այն, որ մարդիկ են զոհվում և վիրավորվում են, սա արդեն խոսում է այն մասին, որ իշխանփոխություն իրականացնելու այս ճանապարհն իսկզբանե դատապարտված է անհաջողության, իսկ եթե մի բան իսկզբանե անհաջողության է դատապարտված, ապա այդ քայլին դիմելը և առանց այն էլ ապրիլյան պատերազմից դեռևս ուշքի չեկած հասարակության լրացուցիչ դեպրեսիայի ենթարկելն արդեն կամ անմտություն է կամ չար դիտավորություն։
Անկախ ամեն ինչից, եթե ուզում ենք այս ամենից դասեր քաղել այս իրադարձությունները չի կարելի դիտարկել մեկուսի, որպես առանձին դրվագ, սա մի ամբողջ հասարակական-քաղաքական-պետական ճգնաժամի մի դրսևորումն է, և եթե այդ միջադեպից հետո պետական մարակարդակով փորձեր չձեռնարկվեն այս ճգնաժամից դուրս գալու համար, ապա մենք ապահովագրված չենք ներհայաստանայան նմանօրինակ ցնցումներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել