Զինված խմբի անդամները արդեն մեկ օրից ավելի է, ինչ պատանդ են պահում մի քանի ոստիկանների ոստիկանության ՊՊԾ գնդում։ 

Հուլիսի 18-ի գիշերը որեւէ դեպք չի գրանցվել։Թեեւ ոստիկանական ուժերը հսկում են տարածքը, իսկ զրահատեխնիկան գտնվում է տեղում, իրավապահները որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։

Հայտնի է դարձել, որ զինված անձինք ազատ են արձակել եւս մեկ պատանդի։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը։ Վիրավորում է ստացել նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել