Reuters գործակալության տեղեկություններով խռովարարների և կառավարական ուժերի միջև բախումները Թուրքիայում դեռ շարունակվում են...Վերջին տվյալներով խոշոր բախում է նրանց միջև տեղի ունեցել Կոնիայի ավիբազայում...Ըստ գործակալության աղբյուրի, իշխանություններին հաջողվել է իրավիճակը վերահսկելի դարձնել...
Այսօր էլ Էրդողանի կուսակիցները հայտնել են,որ երկրի գրեթե ամբողջ տարածքը վերահսկվում է իշխանությունների կողմից,սակայն մի խումբ խռովարարներ շարունակում են ակտիվ գործել Ստամբուլում...
Այս տեղեկությունները ապացուցում են,որ Էրդողանի վարչակարգի ներկայացուցիչների այն հայտարարությունները,որ իրենք ամեն ինչ վերահսկում են երկրում,մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը...Զարմանալի չէ,որ այսօր ևս Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը դիմեց իր կողմնակիցներին և կոչ արեց վերջիններիս չհեռանալ Անկարայի և Ստամբուլի հրապարակներից և փողոցներից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել