Tert.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անհիմն է համարում զինված հարձակման հեղինակների արդարացումը, թե այլ ճանապարհ իրենց պահանջների իրականացման համար չկար:

Ֆեյսբուքյան իր էջում Գևորգ Դանիելյանը մասնավորապես գրել է. ««Այլ ճանապարհ չի մնացել» - այսպես են արդարացնում այսօրվա իրադարձության հեղինակներին: Իսկ այն ճանապարհը, որ ընտրվել է, ո՞ւր է տանում և, Աստված չանի, դեռ կտանի, եթե չկանխվի: Ինքներդ էլ գիտեք, որ երկրի ներսում անմեղ զոհեր տալով, արդարության մասին խոսելը առնվազն արժանահավատ չի ընկալվում:

Ամենայն հավանականությամբ, այս նախաձեռնության հեղինակները չեն մտադրվել մարդ սպանել, սակայն դա եղել է, փաստ է, ուրեմն անմիջապես դադարեցնելն ավելի խոհեմ ու ազդեցիկ կլինի: Իսկ չհամաձայնվողին կառաջարկեի մի պահ ընդունել, որ սպանվածը կարող էր հենց իր մերձավորը լինել, և այնքան էլ լավ չէ, երբ անփորձանք իրավիճակում փորձ է արվում մյուսներին փորձանքի հրահրել:

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել