Tert.am-ը գրում է.

Ոստիկանության և իրավապահ մարմիների հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ կատարելու ցուցում տրված չէ. այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Ըստ նրա՝ այժմ ընթանում են բանակցություններ, չնայած նրան, որ զինված խմբի պահանջները չեն կատարվել, մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանն ազատ չի արձակվել:

Իսկ թե Սեֆիլյանին ազատ արձակելու և զինված խմբի մոտ բերելու նպատակ կա՞, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ առայժմ ոչ:

«Շարունակում են պատանդներին պահել, ովքեր ոստիկանության աշխատակիցներ են: Նրանք զինված են, կրկին անգամ հորդորում ենք հեռու մնալ սադրանքներից, հանցագործությունից, մարդասպանությունից և ավելորդ արյունահեղությունից»,-ասաց փոխոստիկանապետը:

Հունան Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր վիրավորների թիվը 4-ն է: Նրանից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր:

«Հրազենային վնասվածքներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում»,-ասաց նա:

ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը նաև նշեց, որ վիրավորները, ինչպես նաև սպանված ոստիկանի դին տեղափոխվել է: Նա ասաց, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը սպանվել է հրազենային հարձակման արդյունքում:

Նա նշեց, որ ի սկզբանե խումբը զինված հարձակում է գործել և այնպես չէ, որ խումբը զենք է առգրավել ներսում:

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել