Երբ խոսում էին, որ այս հիմնադիր ահաբեկիչները պատրաստվում են զինված հարձակումների, շատերը չքմեղանում, սրբանում և սրբացնում էին դրանց: Իսկ ինչպես որ ենթադրում էինք, սրանք սովորական ահաբեկիչներ են, որոնք քաղաքականության հետ առհասարակ աղերս չունեն և որոնք բնականաբար հենց օրինակ պետք է վերցնեին թուրքերից…
Մի երկու օր հայերը նայում էին թուրքերին և ուրախանում, սակայն ինչպես միշտ թուրքերը կնայեն ու կուրախանան…Ինչպես դարեր շարունակ, երբ մենք մասնատվել ու ոչնչացրել ենք իրար՝ ինքներս մեզ և ուրախացրել մեր թշնամիներին….
Հիմա նայեք թուրքեր և ուրախացեք, որ հայերը ձեզանից սովորեցին, նայեք և ուրախացեք, հրճվեք այս ժիրիկնոցի անդամներով…
Միայն ու միայն ողջախոհության կոչ եմ անում այդ հիմնադիր ահաբեկիչներին, եթե ողջախոհության նշույլ ունեն…Ելքը հանձնվելն է իրավապահ մարմիններին, այլապես դա կտանի բախման ու անմեղ, անարդարացված զոհերի:
Տղանե′ր, խելքի եկե′ք և հանձնվե′ք, ձեր գործողությունները տանում են փակուղի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել