Պատանդ վերցնողներից պատանդներին ազատելու համար զոհված և վիրավորված ոստիկանները իրենց աշխատանքային պարտականությունները կատարող մեր պես շարքային քաղաքացիներ էին, ոչ օլիգարխ էին, ոչ երկրի քաղաքական կուրսի համար պատասխանատու, ոչ էլ կոռուպցիայով զբաղվողներ:
Ու Հայաստանից դուրս գտնվողներդ էլ լեզուներդ հետ քաշեք ու ձեր ապահով անկյուններից կոչեր մի արեք՝ կրակի վրա յուղ լցնելով:
Զինված ապստամբությունն ունի իր տրամաբանությունը, թիրախները և մեթոդիկան: Անողն անում է զինված ապստամբություն՝ զինված ռեսուրսներով, ոչ թե անզեն բնակչությանն է զինված ապստամբության կոչ անում: Շատ անմեղ արյուն եք փափագու՞մ:
Մի գերագնահատեք այն՝ ինչը չունեք ու չկա և մի թերագնահատեք առկա իրականությունը:
Ամեն արկածախնդրություն զինված ապստամբություն կոչելը մեղք է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել