Tert.am-ը գրում է.

Գրականության ինստիտուտի տնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուն և բռնության սպառնալիքով այնտեղ գտնվող անձանց պահելուն:


Նա նշեց, որ ոչ մի արդարացում չի տեսնում այդ խմբի գործողություններում: «Եթե անուղեղ են այդ մարդիկ, պետք է նրանց մեկուսացնել: Մենք այսքան ժամանակ հպարտանում ենք, որ ներքին կայունություն ունենք, սակայն այս պահին այսպիսի բան միայն թուրքական դեսանտը կարող է անել Հայաստանում: Սա առողջ բանականությանը հակասող բան է»,-ասաց նա և նշեց, որ երբ աշխարհում իրավիճակն անկանխատեսելի է դառնում, Ադրբեջանն իրավիճակից օգտվում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել