Սեֆիլյանականների արածն ավելի մեծ տականքություն է, քան հոկտեմբերի 27-ը, կամ էլ մարտի 1-ը, որովհետև նրանք կոտրեցին վերջին տաբուն, որ գործում էր մեր երկրում․ գնացին եղբայրասպանության։ Ինչքան էլ հաչան իշխանափոխության ու ապստամբության մասին, նրանց արածը եղբայրասպանություն էր։ Իշխանափոխություն անող էին, սովորական ոստիկանին ինչո՞ւ են սպանում։ Կամ էլ, ոստիկանության զորամասը երբվանի՞ց դարձավ պետական կառավարման համար կարևորագույն օղակ, որը գրավելով, կարող ես քաղաքական պորցեսսներ գործարկել։

Չէ, սա ամենատափուկ ու հաշվենկատ տականքությունն էր, որը հստակ ծրագրված էր ու ըստ այդ ծրագրի էլ իրականացված։ Ու հիմա միայն հիմարը ու տականքը կարող է արդարացնել սրանց արարքը։ Այդ ոստիկանը, որ զոհվել է, հավանաբար մեր պես հասարակ քաղաքացի էր, ով ապրում էր ամսական 150-200․000 կազմող իր ռոճիկով ու իր վրա կրում էր նույն այն դժվարությունները, որոնք առկա են մեր երկրում։ Հիմա այդ ոստիկանն այլևս չկա, որովհետև մի խումբ թափթփուկներ որոշեցին, որ կարելի է նման բան անել ու մարսել։

Դրա համար, Սեֆիլյանն ու իր ողջ թայֆան պետք է խստագույնս պատժվեն ու մեկընդմիշտ արգելվեն, որովհետև 2016 թվականի հուլիսի 17-ը դարձրեցին նույնքան ողբերգական օր, որքան 1999-ի հոկտեմբերի 27-ը, կամ էլ Մարտի 1-ը։ Նույնիսկ ավելի ողբերգական, որովհետև, կրկնում եմ, չէր եղել դեռ նման բան, որ հանուն քաղաքական նպատակները նպատակաուղղված զենք կիրառվի շարքային քաղաքացու դեմ, ով անգամ ցույցի ու ընդվզման չի մասնակցում, այլ պարզապես իր գործն էր անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել