Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, ֆեյսբուքն իհարկե ազատ հարթակ է, մենք էլ սահմանադրական իրավունքներով ենք օժտված, այդ թվում՝ նաև խոսքի ազատության, բայց․․․

- Իրավունքներից զատ, նաև ունենք պարտականություններ, որոնք կանոնակարգվում են օրենքներով։

- Եթե անգամ դուք տեղյակ չեք համապատասխան օրենքի գոյություն ունենալուց, դա չի ազատում Ձեզ պատասխանատվությունից, եթե խախտեք այն։

- ՀՀ-ում կա օրենք, որով արգելվում է հրապարակայնորեն բռնության կոչեր անել ու նման կոչերը տարածել։

- ՀՀ-ում ու ամբողջ աշխարհում գործող օրենքների ու դրանց տրամաբանության տեսանկյունից, այն ինչ արել են Հիմնադիր Խորհրդարանի ակտիվիստները կոչվում է ահաբեկչություն ու նրանց սատարելը՝ այդ թվում կոչերը տարածելով, օրենքի տեսանկյունից դիտարկվում է որպես հանցագործություն։

- Մի տրվեք սադրանքներին, մի պռոբլեմներ մի սարքեք Ձեր համար ու երկրի համար։

- Ստեղծված իրավիճակը վտանգավոր է ոչ միայն սեֆիլյանականների ու դեպքի վայրում գտնվող ուժայինների համար, այլ այս երկրում ապրող ցանկացած մարդու։ Մի՛ ավելի կատալիզացրեք իրավիճակը ու մի մեծացրեք այդ վտանգը։

- Պահպանե՛ք զգոնությունն ու զսպությունը։ Սա իշանություն-ընդդիմություն ֆորմատ չի, սա պետություն-ահաբեկչություն ֆորմատ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել