Ամենակարևորն հիմա արյունահեղությունից խուսափելն է։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ բանակցում են Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մտած զինված անձանց հետ։ Հուսով եմ՝ կկարողանան համոզել զենքը վայր դնել, որպեսզի էլ ոչ ոքի հանկարծ բան չպատահի։ Նաև հուսով եմ, որ էտ մարդկանց հարազատներն էլ ինչ֊որ կերպ կփորձեն կապ հաստատել և ետ պահել նրանց էս արկածախնդրությունից։ Դա է հիմա ամենակարևորը։ Հասկանալի է, որ էյֆորիայի մեջ են, բայց խնայել է պետք մարդկանց։ Բոլորին։ Չի կարելի, այնպիսի իմպուլսներ ձևավորել, որոնք թույլ կտան զինվածներին կարծել, թե ճիշտ ուղու վրա են ու կարող են հաջողություն ունենալ։ Ուրեմն բոլորս միասին զգույշ լինենք՝ հուսով, որ ամեն ինչ կհանդարտվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել