Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում  անդրադարձավ Ազգային անվտանգության տարածած այն հաղորդագրությանը, ըստ որի մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

 
Նա նշեց, որ «Սասնա Ծռեր» խմբավորման տարածած հաղորդագրությունը չի կարող մտահոգություն չառաջացնել։ Ըստ նրա՝ այսօր, երբ լայնամասշտաբ պատերազմի վտանգն արդիական է, շատ վտանգավոր է նման արկածախնդրությունների դիմելը, քաղաքացիական պատերազմի փորձ հրահրելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել