Tert.am-ը գրում է.

Պետական հեղաշրջման տապալված փորձին հաջորդած գիշերը Ստամբուլում համեմատաբար հանգիստ է անցել` առանց որևէ միջադեպերի, ինչի մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով Ստամբուլի կենտրոնական թաղամասում ծառայություն իրականացնող իրավապահներին:

Վերջինները մանրամասնել են, որ իրավիճակը հանգիստ է եղել նաև քաղաքի մյուս թաղամասերում, որտեղից տագնապի որևէ ազդանշան չի ստացվել:

«Մարդիկ հանդես են եկել խաղաղ ելույթներով, և մեծամասնությունը դրական է տրամադրված եղել: Դրա շնորհիվ հնարավոր եղավ խուսափել ոչ ցանկալի հետևանքներից»,-նշել է ոստիկանության ներկայացուցիչը:  
           

Աղբյուրը հավելում է, որ ներկայում Էրդողանի աջակիցների մի մասը շարունակում է քաղաքով երթևեկել մեքենաներով ու մոտոցիկլետներով` վանկարկելով իշխանամետ կարգախոսեր: Մինչդեռ Թաքսիմ հրապարակը շարունակում է մարդաշատ մնալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել