Tert.am-ը գրում է.

Թուրքիայում հեղափոխության փորձ անողները մտահոգ էին երկրում իսլամական քաղաքականության ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ավտորիտար համակարգի համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: 

Ըստ նրա՝ երկիրն ավելի ու ավելի էր կենտրոնանում իշխող քաղաքական ուժի՝ Էրդողանի ձեռքում, ինչ էր առաջացրել էր որոշ շրջանակների դժգոհությունը: «Եվ քանի որ բանակը միասնական չէր այս հարցում, կային դժգոհողներ և չդժգոհողներ, տեղի ունեցավ այս ամենը, բայց ձախողվեց, տապալվեց: Այս տարիներին Էրդողանը վարել էր քաղաքականություն, որի արդյունքում մարդկանց բևեռացրել էր, որ մարդիկ կամ իր հետ լինեն, կամ իր դեմ»,- նշեց Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ Թուրքիայում լավ ժամանակներ չեն սպասվում, որովհետև գործող նախագահի վարած քաղաքականությունը դժվար թե վերանայվի, հակառակը՝ հասարակության մեջ երկբևեռվածությունը կխորանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել