Tert.am-ը գրում է.

Սա դասական հեղաշրջում չէր, որովհետև նրանք պետք է արգելափակեին ինտերնետը, հեռուստատեսությունը, բայց հակառակ դրան, նրանք ձգտում էին մարդկանց ցույց տալ, թե ինչ է կատարվում, դեռ բոլորին էլ հրավիրում էին փողոց՝ կռվելու զինվորականների հետ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդա-հանրապետական կուսակցություն հայազգի պատգամավոր Սելինա Օզուզուն Դողանը՝ անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:

Նա պատմեց, որ նա ապրում է Թուրքիայի խորհրդարանին մոտ, ռազմական հեղաշրջման փորձի ականատեսն է եղել: «Ես չէի կարողանում դուրս գալ, որովհետև նրանք կրակում էին, նրանք կռվում էին փողոցում. ցավոք սրտի, նրանք ռմբակոծել են խորհրդարանը: Մեր գործընկներն այնտեղ էին, գնդակոծվում էին»,- պատմեց նա:

Սելինա Դողանը նշեց, որ Թուրքիայում երեկ երեկոյան սկսած ռազմական հեղաշրջման փորձի մասին տարբեր վարկածներ կան: Դրանցից մեկի համաձայն՝ հեղաշրջման կազմակերպիչները պետք է աջակցություն ստանային ԱՄՆ-ից, սակայն չստացան, այդ պատճառով էլ նախաձեռնածը չստացվեց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել