Իսկ հիմա ավելի լուրջ խոսեմ թուրքական դեպքերի մասին, թե ինչ եմ մտածում : Միգուցե ասածս տարօրինակ հնչի, բայց ուրախ եմ Էրդողանը, որ չի տապալվել : Հիմնավորեմ :
Թուրքիայում , կներեք, թուրքիայում աթաթուրքի կողմից հանրապետության հռչակումից հետո, միակ իշխանությունը, ում օրոք ազգային փոքրամասնությունները , այդ թվում և ծպտյալ հայերը ազատորեն հայտարարել են իրենց էթնիկ պատկանելության մասին, դա Էրդողանի օրոք է :Բնականաբար չեմ համարում նրան դեմոկրատ ու մարդասեր. կարծում եմ, որ եվրոպական կառույցների աչքերին թոզ փչելու համար է, որ տեսեք մենք ինչ լավն ենք, փոխվել ենք, բայց դա փաստ է : Չկա երաշխիք, որ, եթե քեմալիստ զինվորականները վերցնեին թուրքիայում իշխանությունը, ապա ինչպես ամեն ռազմական հեղաշրջումից հետո, տեղի բնիկները `ազգային փոքրամասնությունները, չէին ենթարկվի ճնշումների և կոտորածների :
Տեղին է նաև նշել, որ ամբիցիոզ և խարիզմատիկ Էրդողանը թուրքիան արագ և կայուն կերպով տանում է դեպի կործանում, ճահիճ : Անկեղծ չէի ուզենա, որ ոչ ադեկվատ էրդողանին փոխարիներ ինչ որ զինվորական `նոր սառնասիրտ և իրատես աթաթուրք և հաներ պետությունը ճահիճից, հզորացներ :
Հ. Գ. Այսպես Էրդողանը առաջ կտանի իր կործանարար կուրսը, գումարած այս խռովության բանակը, տնտեսությունը թուլացնելը :
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել