Tert.am-ը գրում է.

Նախօրեին ահաբեկչության ենթարկված Ֆրանսիայի Նիցցա քաղաքում լարվածությունը պահպանվում է, մարդիկ դեռ շոկի մեջ են կատարվածից:

«Այսօրվա վիճակն ավելի կայուն է, բայց ժողովուրդը շոկի մեջ է, ծովեզերքի ճանապարհը փակ է: Բոլորը շոկի մեջ են դեռ: Մեր հարևանների մեջ մահացածներ կան, բայց կյանքը շարունակվում է»,- այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ահաբեկչության ականատեսներից մեկը՝ Նիցցայի հայկական դպրոցի ատենապետ Կիրկոր Աժդերհանյանը:

Նրա խոսքերով՝ Նիցցայի հայ համայնքը վաղը առավոտյան ժամը 11-ին հավաքվելու է Նիսի Մադլեն թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հոգեհանգիստ է լինելու Նիցցայի ահաբեկչության բոլոր զոհերի համար:   

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել