Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարը պատանդ է վերցվել, հենց հարսանյաց հանդեսի վայրից: Գեներալ Աբիդին Ունալը պատանդ է վերցվել գեներալ Մեհմեթ Սանվերի դստեր հարսանիքի ժամանակ: Հինգ ուղղաթիռներ վայրէջք են կատարել այն վայրում, որտեղ ընթացել է բացօթյա հարսանյաց հանդեսը: Ուղղաթիռներից իջած զինվորկանները պատանդ են վերցրել ինչպես ռազմաօդային ուժերի հրամանատարին, այնպես էլ հարսանիքին ներկա մնացած բարձրաստիճան զինվորականներին: Այս պահին անհայտ է պատանդների գտնվելու վայրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել