Վերջին օրերին մամուլում շրջառվող պաշտոնական տվյալները վկայում են այն մասին, որ տարին մեկնարկել է տնտեսական դրական պայմաններում:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ վերջիններիս մոնիթորինգի արդյունքները հիմք են տալիս ենթադրել, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքը կազմելու է մոտ 10 տոկոս:

Ինչպես նաև հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում հիշյալ գերատեսչության մոնիթորինգային ցուցանիշը 20 տոկոսի աճ է արձանագրում, մշակվող արդյունաբերությունում 14 տոկոս աճ, և էներգետիկայում` 12 տոկոս աճ:

Հարկ է նշել նաև, որ սննդամթերքի արտադրության ոլորտում 2016թ արձանագրվել է 13 տոկոս աճ, խմիչքների արտադրության ոլորտում 26 տոկոս աճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել