«Թեպետ պաշտոնական վիճակագրությունը դեռ չի հրապարակել տարվա առաջին կիսամյակի ցուցանիշները, սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի համաձայն՝ արդյունաբերության ոլորտում կունենանք երկնիշ աճ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք երկնիշ աճին մոտ աճ, մասնավորապես՝ արդյունաբերության մասով 6 ամսվա կտրվածքով արդյունաբերական արտադրանքի աճը կազմելու է մոտ 10%: Հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում մեր մոնիտորինգային ցուցանիշը 20% աճ է արձանագրում, մշակող արդյունաբերությունում՝ 14% աճ, և էներգետիկայում` 12% աճ»,- ասել է նախարարը:

Այստեղ ուշագրավը մշակող արդյունաբերությունն է։ Բանն այն է, որ այս տարվա հունվար-մայիսին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ), մշակող արդյունաբերությունն ունեցել է ընդամենը 3.8% աճ։

Որպեսզի այդ 3.8%-ը կիսամյակի վերջում դառնար 14%, ապա հունիսին մշակող արդյունաբերությունը պետք է «կատաղած աճ» գրանցեր։ Իսկ «կատաղած աճն» անհնար կլիներ չնկատել։

Սա նշանակում է, որ մշակող արդյունաբերության մասով՝ Էկոնոմիկայի նախարարության ներքին մոնիտորինգի արդյունքները խիստ տարբերվում են պաշտոնական վիճակագրության տվյալներից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել