Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոք դիրք ունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Վերջինս նշեց, որ եթե Ռուսաստանը հրապարակային աջակցություն ցուցաբերեր հայկական կողմին, ապա Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց ոչ եռանախագահ, արդարացիորեն հարց կբարձրացներ, թե Ռուսաստանը հակամարտության կողմ է: Վերջինս նշեց, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ կողմերը մոտ են հաջողության ավելի, քան երբևէ, հերթական սուտն է: Ըստ նրա՝ բանակցություններն արդյունք չունեն:

- Օրերս Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց էր հրապարակել, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էսկալացիայի կրկնության ժամանակ, ինչին ականատես եղանք ապրիլին, կիրառվելու են «երկիր-երկիր» դասի հրթիռներ: Միաժամանակ, ռուս քաղաքագետներից շատերը կանխատեսում են ավելի կործանարար էսկալացիա: Ո՞րն է Ձեր կանխատեսումը:

- Ես խորը կասկածանքով եմ մոտենում այդ վերլուծություններին, բայց չեմ կարող հերքել, որ պատերազմի վերսկսման հավանականությունը տեսականորեն կա: Բայց Ադրբեջանը չունի ռազմական գործողությունների վերսկսման ռեսուրսներ, դրանք ապրիլյան իրադարձություններից հետո կտրուկ նվազել են: Բացի այդ, նույն քառօրյա պատերազմից հետո սկսվեց դիվանագիտական «բլոկադա» Բաքվի համար:

Վիեննայի հանդիպումից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի ղեկավարներն իրենց անմիջական վերահսկողության տակ առան գործընթացը, ինչը դժվարացրեց Բաքվի «խաղերի» հնարավորությունը: Նախ՝ Ադրբեջանը պայմանավորվածությունների ձեռքբերման ու դրանց իրականացման մասին փաստաթուղթ ստորագրեց, հետո հերքեց, թե նման պայմանավորվածության համաձայնել է, հետո Սանկտ Պետերբուրգում վերահաստատեց այն, ինչ որոշվել էր Վիենայում: Պուտինը ստիպեց Ադրբեջանին ստորագրել «վիեննական փաստաթուղթը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


Ադրբեջանը «կոնտր» քայլ է խաղում, շրջանառության մեջ է դնում, թե կա, այսպես կոչված, Լավրովի կամ Պուտինի ծրագիր: Այդպես չէ՛, ոչ մի ծրագիր էլ չկա՛, կան կոշտ նախապայմաններ՝ միջանկյալ խնդիրների լուծման համար: Իսկ դրանք վերաբերում են առաջին հերթին շփման գծի ողջ երկայնքով հետաքննական մեխանիզմների տեղադրմանը, մոնիթորինգին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել