Facebook-ը, Одноклассники-ն, Ինստագրամն ու մնացած սոց.ցանցերն ինքնաարտահայտվելու վատ միջոց չեն, ինչի մասին մենք երազել անգամ չէինք կարող 10 տարի առաջ: Դրանք օգնում են մեզ շփվել ու զվարճանալ, բայց նաև հնարավորություն են ընձեռում ապուշի կարգավիճակում հայտնվել: Ինչպե՞ս կարելի է զերծ մնալ նման իրավիճակներից, ի՞նչ չի կարելի անել սոց.ցանցերում:

1. Տեղադրել կիսամերկ լուսանկարներ

Ոչինչ ավելի չի ապուշացնում քեզ մարդկանց աչքին, որքան կիսամերկ լուսանկարներդ: Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե որքան են մեծացել մկաններդ կամ որքան սլացիկ է դարձել որովայնդ:

2. Տեղադրել ուտելիքի լուսանկարներ

Բոլորս էլ նախաճաշում ենք, ճաշում և ընթրում: Ուտելիքի նկարներով բացի Աֆրիկայի բնակիչներից ոչ ոքի չես զարմացնի: Եթե չես ուտում այնպիսի էքսկլյուզիվ բան, որից աշխարհում մի քանի հատ է, ապա ավելի լավ է ազատիր մարդկանց քո սուրճի բաժակներից ու համբուրգերներից:

3. Սիրախաղ անել միանգամից մի քանի մարդու հետ

Հնար չունես չբռնվելու: Սոց.ցանցերն այնպիսի վայր են, որտեղ բոլորն իրար գոնե հեռվից հեռու ճանաչում են:

4. Տեղադրել էրոտիկ հղումներ

Այո, շատերն են էրոտիկ կայքեր այցելում, բայց ավելի լավ է ցույց մի տուր բոլորին, որ դու էլ ես նրանց շարքերում: Դա առաջին հերթին անարգանք է ընկերներիդ հասցեին:

5. Լայքել հին լուսանկարները

Առնվազն տարօրինակ է, երբ ինչ-որ մեկը լայքում կամ մեկնաբանում է երկու տարի առաջ տեղադրված մեր լուսանկարները: Դա կարծես թե բացականչի. «Ես հենց նոր նկարներդ էի նայում»: Նայիր, բայց մի մատնիր քեզ:

6. Աղաղակել սեփական առողջության մասին

Կարևոր է հետևել առողջությանը, ոչ ոք չի վիճում: Բայց պետք չէ ժամը մեկ հաշվետվություն տալ, թե որքան ես նիհարել, ճնշումդ ինչքան է կամ ինչ դեղ ես խմել:

7. Անսահման ֆոտոշարքեր տեղադրել խնջույքներից

Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպես ես դու ամեն շաբաթ երեկոյան նույն մարդկանց հետ նույն վայրում նույն դիրքում լուսանկարվում և տեղադրում բոլոր 55 լուսանկարները:

8. Հայհոյել մեկնաբանություններում

Բացի այն, որ դա քեզ անքաղաքավարի ու անխելք մարդ կդարձնի, այլև ցույց կտա, որ բավականաչափ չես հասունացել: Պետք չէ կայքերի նյութերի մեկնաբանություններում գրել «himarutyun», «parap eq mnacel», «duq debil eq» և նմանատիպ բաներ, քանի որ դրանով միայն քո տգիտությունն ես ցույց տալիս:

9. Բարձրացնել քաղաքական և կրոնական թեմաներ

Ընդհանրապես պետք է դրանցից որքան հնարավոր է հեռու մնալ, ինչը ցավոք հայկական սոց.ցանցերում այդքան էլ չի ստացվում:

10. Օգտագործել ճապոներեն անհասկանալի սմայլիկներ

ԿանTags Headline & subject


Press CTRL to select multiplay values
Video URL
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել