Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի բոլոր հայկական եկեղեցիներում կիրակի երեկոյան տեղի կունենա պատարագ և հոգեհանգստյան արարողություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական թեմի առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Դավիթյանը: 

«Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը հատուկ կերպով դիմել է Ֆրանսիայի Հայոց թեմի բոլոր ճյուղերին և հոգևոր հովիվներին, որպեսզի բոլոր հայկական եկեղեցիներում պատարագ մատուցվի: Առաջիկա կիրակի օրը բոլոր հայկական եկեղեցիներում մատուցվելիք պատարագի ընթացքում տեղի կունենա հոգեհանգստյան արարողակարգ` Նիսի ահաբեկչության զոհերի հիշատակի համար, նաև աղոթք կհնչեցվի վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,- ասաց նա։

Գրիգոր Դավիթյանը հայտնեց, որ արարողակարգը տեղի կունենա Ֆրանսիայի բոլոր հայկական եկեղեցիներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել