Ղարաբաղյան հիմհնահարցի վերաբերյալ հայ հայասարակության արձագանքը մշտապես փոփոխական է եղել։ Դա հիմնականում կախված է եղել աշխարհաքաղաքական իրավիճակից, որոշ դեպքերում նաև ներքաղաքական իրադրությունից։ Սակայն ամեն դեպքում,եթե համալիր կերպով դատենք ներկայիս իրավիճակն ու հնչող հանրային,քաղաքկան տեսակենտերը ,ապա կարող են եզրակացնել, որ ամեն դեպքում այդ փոփոխվող արձագանքների մեջ ավելի շատ մաս է կազմում էմոցիոնալ,զգացմունքային տոկոսը, քան ռացիոնալ ու սթափ դատողությունը։ Ա յսօր արդեն կարող ենք արձանագրել, որ հայ ժողովրդի համար Երրորդ Հանրապետության  գլխավոր քաղաքական խնդիրը ցավոք պատշաճ կերպով չի հասկացվել ու ընկալվել հանրության կողմից։ Դրա պատճառների մասին կարելի է խոսել շատ երկար, սակայն մեծ իմաստով դա այսօր այդքան էլ կարևոր չէ, կարևոր է հասկանալ թե որտեղ է խնդիրը։ Եվ այսպես,Ղարաբաղի հարցը հայ հասարակությունը տարբեր իշխանությունների, քաղաքական շրջանակների էգոիզմի և ինչ-որ տեղ նաև սիրողական մակարդակներում արված հայտարարությունների շնորհիվ հիմնականում ընակել է մաքսիմալիստական կերպով։

Երբեմն, կախված իրավիճակից,հարկ է եղել խոսել փոխզիջումների մասին, սակայն փորձը ցույց տվեց,որ հանրությունը բացարձակապես չի պատկերացնում, ինչ ասել է փոխզիջում և ինչի դիմաց են լինելու այդ փոխզիջումները։  Տարիներ առաջ դեռևս 90-ական թվականներին փոխզիջում տերմինը  քաղաքական ուժերի կղմից ընկալվեց որպես պարտվողական տեսակետ և Ղարաբաղի հարցում,այսօր արդեն հստակ կարող են ասել, որ իշխանությունների միակ տեսլականեը եղել է ժամանակի ընթացքում կոնֆլիկտի սառեցումը։ Ոչ մի այլընտրանքային քարտեղ (բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի « Պատերազմ թե Խաղաղություն» հոդվածից) հայ քաղաքական էլիտան չի ունեցել և այժմ էլ չունի։  Լավ թե վատ Տեր-Պետրոսյանի տարբերակը այն ժամանակ կյանքի չկոչվեց, որովհետև ինչպես արդեն նշեցինք, այն ժամանակ փոխզիջումը ընկալվեց որպես չարիք հայոց պետականության համար։

Այժմ, չնայած դեռ մեզ հայտնի չեն, թե ինչ է դրված բանակցային սեղանին, ինչպես են ընթանում բանակցություններն ու ինյչպիսի ավատ կունենան դրանք, կարող են միանշանակա արձանագրել, որ մեծ հաշվով փոխզիջումը այլընտրանք չունի։ Պատերազմով թե առանց դրա։ Խնդիրը հետևյալում է։  Ադրբեջանը մինչ ապրիլյան քառօրյան և առավել ևս դրանից հետո  գնալով կոշտացրել է իր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում։ Զինադադարի կնքումից հետո այս երկիրը մշտապես զինվել է հարուստ տեխնիկայով, ունի բավարար ֆինանսական միջոցներ դրանց տրամադրման համար։ Հայակական կողմը նույնպես զինել է իր զինանոցը, սակայն ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ միայն դա ցավոք հերիք չէ, քանի որ արդեն դիվանագիտական ֆռոնտում մերոնք ցավոք մեմղ ասած արդյունավետ չեն եղել։

Հետևաբար, ինչ պետք է անի հայ հանրությունը և Հայաստանի իշխանությունները հիմա։ Անհրաժեշտ է նախևառաջ հասկանալ մի բան: Նրանք երկուսն էլ այժմ ցավոք կամ բարեբախտաբար գտնվում են միևնույն նավի վրա։ Սա ներքաղական հարց չէ, որ  իմպիչմենտ հայտարարելով մեկին, հաջողությունը փնտրել հակառակ քաղաքական ճամբարում։ Երևի սրանով է պայմանավորված «համազգային միասնություն» եզրույթը։ Սրա մասին խոսվել է գրեթե քսան տարի, սակայն փաստացի կիրառվել երկու անգամ։ Առաջինը  Արցախյան գոյամարտի տարիներին, երկրորդը ապրիլյան քառօրյաի։ Երկու անգամն էլ մեզ համար վերջնական հաջողություն այդ համազգային միասնությունը չի ապահովել։ Երևի թե եկել է ժամանակը վերջին անգամ միասնական լինելու և վերջնականապես Ղարաբաղի հարցին հայանպաստ լուծում տալու ժամը։  Այս անգամ, առավել քան երբևէ, մեզ համար դժվար է լինելու, սակայն ավելի ուժեղ մարտահրավեր ու մոտիվացիա դժվար է պատկերացնել պետության պահպանման գործում։ Եվ ուրեմն՝ եկել է իսկապես լրջանալու և ինքներս մեզ հաշվի տալու ժամանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել