Tert.am-ը գրում է.
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն, ով հուլիսի 14-ին 2-օրյա այցով ժամանել է Բաքու, իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Անկարան կսատարի Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը:
 
«Թուրքիան կշարունակի աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումն անպայման բարենպաստ կանդրադառնա տվյալ հարցի վրա: Ես հայտնել եմ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որ հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա գործընթացում Թուրքիան կաջակցի նմանօրինակ նախաձեռնություններին»,- ասել է նա։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել