Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այսօր հրավիրած ասուլիսում հակադարձեց պետաշխատողների հանգստի փաթեթի առթիվ Վերահսկիչ պալատի գնահատականներին:

«Դա մարդու սեփականությունն է, նա կարող է կանխիկացնել, և դա օրենքով արգելված չէ: Մեղադրանք են ներկայացնում մարդուն, որն ուզում է իր հանգիստը կազմակերպել իր ձևով: Կարող է, ես եմ, ուզում եմ այդ գումարով վրան խփել մի տեղ, ընտանիքով հանգստանալ»,- հայտարարեց նախարարը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Իշխան Զաքարյանի  նշած՝ սոցփաթեթների  ապօրինի կանխիկացում արտահայտությունը տեղին չէ. «Որովհետև արգելված չէ դրա կանխիկացումը: Սահմանափակումներ կան, բայց արգելված չէ, հետևաբար մենք պետք է խոսենք հասցեականության բարձրացման և արդյունավետությունն առաջ տանելու մասին, որ քաղաքացիների մոտ տպավորություն չստեղծվի, որ հանվում է այդ բաղադրիչը»:

«Փաստորեն, կան, որ տուրօպերատորները չեն վճարել հանգստյան տներին, հետևաբար սա պետք է կարգավորվի, սակայն լիցենզավորում համակարգում չկա: Մենք արդեն 3 կազմակերպությունների հանել ենք հաշվառումից»,-ասաց Մինասյանը:

Գործադիր մարմնի նիստի մեկնարկին ՀՀ  վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ներկայացրել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի  հետ կապված ուսումնասիրությունների արդյունքները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել