Մի տեսակ տպավորություն է, թե վերջին 25 տարվա մեջ մենք.

- լինելով ԼՂ հակամարտության մեջ փաստացի հաղթող կողմ, հատկապես ապրիլյան սրացումներից հետո ունենք մի տեսակ պարտվողի հոգեբանություն,

- ԼՂ խնդրին ավելի շատ վերաբերվում ենք զգացմունքային, մաքսիմալիզմի դիրքերից, քան սթափ ռացիոնալության տիրույթում,

- ԼՂ հնարավոր լուծման բանակցային գործընթացում «ձեռքբերումներ-զիջումներ» ձևաչափում ունենք լրջագույն անորոշություն կապված «ինչի ենք պատրաստ ինչի դիմաց» բանաձևման հետ,

- հստակ ու որոշակի մոտեցում չունենք ԼՂ-ի հետագա կարգավիճակի մասով և երբեմն անգամ գործընթացի վերջնանպատակի առնչությամբ,

- իրականում անորոշ կողմնորոշվածություն ունենք «դաշնակից-գործընկեր» կարգավիճակ ենթադրող հասկացությունների ու մեր ազգային շահերի առկա իրականության մեջ իրացվելիության մասով,

- վերջապես ինչ գնով ենք «խաղաղության», թե «պատերազմի» կողմակից:

Անորոշությունը այս ամենում մի տեսակ ոչ միայն տարօրինակ է, այլ նաև խիստ վտանգավոր մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել